Ադրբեջանի հավաքականի ավագ. Խաղադաշտից դուրս Սամեդովը պատասխան կտար իր խոսքերի համար

12:54   14 հոկտեմբերի, 2013

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սամեդովի այն հայտարարությանը, որ իր թիմը պատրաստվում է պատժել մեզ... Ցավոք, նրա հետ հանդիպելու ենք խաղադաշտում, հայտարարել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի ավագ Ռաշադ Սադիգովը՝ մեկնաբանելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովի հայտարարությունը։

«Մեզ խմբային փուլի վերջին հանդիպումն է սպասվում։ Այն շատ կարեւոր է մեզ համար։ Ցանկանում ենք լավ ավարտել ընտրական փուլը։ Կփորձենք ճակատամարտ տալ եւ չպարտվել Ռուսաստանի հավաքականին։

Մի քանի ադրբեջանցի ֆուտբոլիստներ ինքնավստահ հայտարարություններ են արել։ Տեսնում եմ, որ դա դուր չի եկել Ռուսաստանի հավաքականի խաղացողներին, սակայն չենք պատրաստվում նրանցից թույլտվություն ստանալ։

Խաղադաշտից դուրս Սամեդովը պատասխան կտար իր խոսքերի համար։ Այժմ նրան չեն կոչի Սամեդով։ Նա ինձ համար պարզապես Ալեքսանդր է»,- Սադիգովի խոսքը մեջբերում է Azerifootball-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտարարել էր, որ իրենք կփորձեն պատժել ինքնավստահ ադրբեջանցիներին։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.