Հայաստանի հավաքականը մեկնեց Իտալիա

10:40   14 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Հայաստանի հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Իտալիա, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Հոկտեմբերի 15-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում կհյուրըկալվի Իտալիայի թիմին: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Հայաստանի հավաքականը կհանգրվանի Նեապոլի «Էքսելսիոր» հյուրանոցում:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզում «Սան Պաոլո» ստադիոնում: Մարզումից առաջ ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հայաստանի հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան)։

Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ», Հայաստան), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Հրայր Մկոյան («Գանձասար», Հայաստան), Արթուր Ավագյան ( «Գանձասար», Հայաստան), Վարազդատ Հարոյան («Փյունիկ», Հայաստան), Վալերի Ալեքսանյան («Ռահ Աման», Իրան)։

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Մանոյան ( «Փյունիկ», Հայաստան), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Ղազախստան), Մարկոս Պիզելի («Կրասնոդար», Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մալաքյան («Բանանց», Հայաստան), Արտակ Դաշյան («Գանձասար», Հայաստան)։ 

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Ուրալ», Ռուսաստան)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.