Թուրքիան շնորհակալություն է հայտնում Հայաստանին

16:34   12 հոկտեմբերի, 2013

Թուրքական մամուլը շնորհակալական խոսքերով է արձագանքել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Բուլղարիայի նկատմամբ Հայաստանի հավաքականի 2:1 հաշվով տարած հաղթանակին: Այդ պարտության պատճառով Բուլղարիան 13 միավորով մնաց B խմբի երկրորդ տեղում եւ ունի վատագույն արդյունքը եվրոպական գոտու ինը խմբերի երկրորդ տեղը զբաղեցնող թիմերի մեջ:

Թուրքիայի հավաքականը D խմբում երկրորդ տեղն է զբաղեցնում 16 միավորով: Հիշեցնենք, որ Եվրոպայի 53 հավաքականները վիճարկում են 13 ուղեգիր: 9 ուղեգիր կստանան խմբերի հաղթողները, իսկ 4 ուղեգրերը կվիճարկեն լավագույն արդյունքով երկրորդ տեղը գրաված 8 թիմերը:

CNNTurk-ը գրում է, որ Հայաստանի հավաքականը նվեր մատուցեց Թուրքիային, իսկ Aksam-ը շնորհակալություն է հայտնում դրա համար Հայաստանին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.