21:24 11 հոկտեմբերի, 2013Անգամ, եթե մենք չունենայինք կորուստներ, խաղալու էինք հենց այս տակտիկական սխեմայով: Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել մրցակցին:
Այդ մասին բուլղարացիների նկատմամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում տարած հաղթանակից հետո ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Այսօր ինձ համար ամենակարեւորը հաշիվն էր: Առաջին խաղակեսում հյուրերի ստացած կարմիր քարտը մեզ վրա ավելի վատ ազդեց, քան նրանց: Իհարկե, Արասի բացակայությունը շատ վատ էր: Հուսանք, որ Օզբիլիսն ու Ռոբերտ Արզումանյանը կվերականգնվեն մինչեւ հաջորդ խաղը:
Երկրորդ խաղակեսում մի պահ խաղը թուլացավ: Արթուր Սարկիսովն ու Գեւորգ Ղազարյանը չէին օգնում պաշտպաններին: Վտանգը գալիս էր եզրերից: Սարկիսովը քիչ էր օգնում Կամո Հովհաննիսյանին: Ես այդ մասին կարգադրություն արեցի ընդմիջմանը:
Տղաները, իմանալով, որ ունեն մեկ խաղացողի առավելություն, հոգաբանորեն հանգստացան: Իսկ դա շատ բացասական էր ազդում խաղի ընթացքի վրա: Իհարկե, խմբից դուրս գալու հույս ունենք, բայց իտալացիները նույնպես ունեն վարկանիշի հարց: Նրանք լավ մոտիվացված են խաղալու մեր դեմ:
Յուրա Մովսիսյանին պետք է տարածություն: Դրա համար նա անընդհատ ընտրում էր իր դիրքը՝ ազատ տարածքներ: Ես նախապես զգուշացրել էի սադրանքների չգնալ: Մրցավարը շատ լավ սպասարկեց խաղը: Նա աշխարհի երեք լավագույն մրցավարներից է:
Անգամ, եթե մենք չունենայինք կորուստներ, խաղալու էինք հենց այս տակտիկական սխեմայով: Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել մրցակցին: Իսկ թե մեզանից բացի մյուս թիմերից ով է ավելի արժանի խմբից դուրս գալուն, ապա ես շատ եմ համակրում Դանիայի հավաքականին, բայց, իհարկե, մեզանից հետո»,- նշեց Մինասյանը:
Վերա Մարտիրոսյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.