Հայաստան – Բուլղարիա. Իվելին Պոպովը հավասարեցրեց հաշիվը

20:20   11 հոկտեմբերի, 2013

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող Հայաստան – Բուլղարիա աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական խաղի 61-րդ րոպեին ռուսական «Կուբանի» կիսապաշտպան Իվելին Պոպովը խփեց հյուրերի պատասխան գնդակը՝ 1:1:

Խաղի հաշիվը 45-րդ րոպեին տուգանային հարվածով բացել էր Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Հայաստանի հավաքականը չափազանց անվստահ է գործում պաշտպանությունում: Ընթանում է երկրորդ խաղակեսը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։