11:59 10 հոկտեմբերի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարող է վերսկսել իր կարիերան, եթե Կլիչկո եղբայրներից մեկի հետ մենամարտի համար նրան առաջարկեն 100 միլիոն դոլար, հաղորդում է The Daily Mail-ը։
Բրիտանացին կարող է վերսկել կարիերան, սակայն դրա համար պահանջում է ռեկորդային 100 միլիոն դոլար։ Լյուիսը ներկա է գտնվել Մոսկվայում կայացած Պովետկին - Կլիչկո մենամարտին, որի ժամանակ ռուս պրոմոուտերները նրան առաջարկել են 50 միլիոն դոլար՝ ուկրաինացի եղբայրներից մեկի հետ մենամարտելու համար, սակայն բրիտանացին կրկնակի անգամ ավելի է պահանջել։
Հիշեցնենք, որ 2003-ին Լյուիսը հանդիպել է Վիտալի Կլիչկոյի հետ եւ հաղթել, քանի որ մրցավարն ուկրաինացու արյունահոսության պատճառով դադարեցրել էր մենամարտը։ Դրանից հետո Լյուիսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.