Նորայր Նուրիկյանը հավատում է Բուլղարիայի հավաքականի հաղթանակին

10:54   10 հոկտեմբերի, 2013

Չեմ հասկանում ֆուտբոլից, սակայն դիտելու եմ Հայաստան - Բուլղարիա խաղը, հայտարարել է ծանրամարտի աշխարհի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Նորայր Նուրիկյանը։ Նա կարծում է, որ ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականը կհաղթի 2014թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստանի թիմի հետ խաղում։

«Պայքարելու ենք միայն մեկ նպատակի համար։ Արմատներով հայ եմ, սակայն ծնվել եմ այստեղ եւ հոգով բուլղարացի եմ։ Այն ժամանակ շատ էի գնում խաղերին, բազմաթիվ ֆուտբոլիստ ընկերներ ունեի, սակայն ներկա թիմին ծանոթ չեմ. միայն հեռուստացույցով եմ դիտել նրաnc խաղը։

Երբեք չեմ հանդիպել հայ ֆուտբոլիստի։ Հայաստանում եմ եղել 5 անգամ, սակայն այնտեղ ունեմ բարեկամներ։ Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 1980-ին, երբ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Աբաջիեւի օգնականն էի։ Հետո ինձ հրավիրեցին Երեւանի ֆիզկուլտուրայի համալսարանի փիլիսոփայության դոկտորի պատվավոր կոչում շնորհելու համար։ Նրանք դա արել են, քանի որ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող միակ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն էի»,- Նուրիկյանի խոսքը մեջբերում է Sportal.bg-ն։ 

Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ 8-րդ տուրից հետո ընտրական B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։