17:10 8 հոկտեմբերի, 2013Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է, որ Անդրեա Պիրլոն հրավիրվել է Իտալիայի հավաքական՝ մասնակցելու Դանիայի եւ Հայաստանի ազգային թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերին, գրում է Football Italia-ն։
Թուրինյան ակումբի մարզչական շտաբում հուսով էին, որ B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին 2 խաղերում հանդես գալ առանց 34-ամյա Պիրլոյի։ Կոնտեն ցանկանում է, որ կիսապաշտպանը հանգստի հնարավորություն ստանա «Ֆիորենտինայի» դեմ A Սերիայի 8-րդ տուրի խաղից առաջ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.