Գարի Կասպարովը կառաջադրվի ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին

16:43   8 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 8-ին շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եւ ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել են, որ կառաջադրեն իրենց թեկնածությունը 2014-ին կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին, հաղորդում է «Газета»-ն։

Կասպարովը Twitter-ի իր էջում ներկայացրել է որոշման պատճառները։

«Կանեմ ամեն ինչ, որ շախմատը փրկեմ Իլյումժինովից։ Եթե դրա համար հարկավոր լինի առաջադրվել ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին, ապա նման տարբերակը հնարավոր կլինի։

ՖԻԴԵ-ն պետք է աշխատի շախմատի ապագայի համար՝ կրթական ոլորտում։ Կիրսանը հանդիպում էր Սադամի, Կադաֆիի, Ասադի հետ. դա սարսափելի է շախմատի վարկանիշի համար»,- գրել է Կասպարովը։

Հիշեցնենք, որ Իլյումժինովը գլխավորում է ՖԻԴԵ-ն 1995-ից։ Նա 1993-ից մինչեւ 2005-ը եղել է նաեւ Կալմիկիայի նախագահը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.