Վլադիմիր Կլիչկոյին հետաքրքրել է «Բրոնզե ռմբակոծիչը»

15:42   8 հոկտեմբերի, 2013

Կա մի հսկա, սեւամորթ Դեոնթեյ Ուայլդերը, որի հասակը 2 մետր է, իսկ ձեռքերի ընդհանուր երկարությունը կազմում է 2.13 մետր, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն՝ խոսելով իր հնարավոր հաջորդ մրցակցի մասին։

«Պրոֆեսիոնալ ռինգում նա մասնակցել է 29 մենամարտի, տարել 29 հաղթանակ։ Օգոստոսին նոկաուտի է ենթարկել բելառուս Սերգեյ Լյախովիչին։ Կարծում եմ, որ նրա հետ մենամարտը հետաքրքիր կլիներ։ Այլ հարց է, որ նրա վարկանիշը դեռ այդքան էլ բարձր չէ»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է KP-ն։

27-ամյա Դեոնթեյի մականունը «Բրոնզե ռմբակոծիչ» է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.