Սոչի-2014. Ամերիկահայ լեռնադահուկորդը կարող է ներկայացնել Հայաստանը

18:22   7 հոկտեմբերի, 2013

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը կարող է ներկայացնել Հայաստանը, գրում է marinij.com-ը: Սերեբրակյանը բնակվում է ԱՄՆ-ի Նովատո քաղաքում: Նա չորս անգամ եղել է NCAA մրցաշարերի լավագույն տասնյակում:

Սերեբրակյանն ունի ԱՄՆ-ի եւ Հայաստանի քաղաքացիություն եւ ընդունել է Հայաստանի լեռնադահուկային ֆեդերացիայի հրավերը:

2010-ին Սերեբրակյանը մոտ էր Հայաստանի հավաքականում ընդգրկվելուն, սակայն այն ժամանակ նախընտրեցին հայաստանցի մարզիկի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.