Իտալացիների կազմը՝ Հայաստանի եւ Դանիայի դեմ խաղերում

22:50   6 հոկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Դանիայի եւ Հայաստանի ազգային թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերին, փոխանցում է Football Italia-ը: 

2 տարվա ընդմիջումից հետո Իտալիայի հավաքական է հրավիրվել «Ֆիորենտինայի» հարձակվող Ջուզեպե Ռոսին, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայում էր խաղադաշտից:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Ֆեդերիկո Մարկետի («Լացիո»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ):

Պաշտպաններ. Իգնասիո Աբատե («Միլան»), Ֆեդերիկո Բալցարետի («Ռոմա»), Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Դավիդե Աստորի («Կալյարի»), Մանուել Պասկուալ («Ֆիորենտինա»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»), Լորենցո Դե Սիլվեստրի («Սամպդորիա»):

Կիսապաշտպաններ. Դանիելե դե Ռոսի, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնիա»), Էմանուելե Ջակերինի («Սանդերլենդ»), Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ռիկարդո Մոնտոլիվո, Անդրեա Պոլի (երկուսն էլ՝ «Միլան»), Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»), Մարկո Վերատի, Տիագո Մոտա (ՊՍԺ), Անտոնիո Կանդրեւա («Լացիո»):

Հարձակվողներ. Մարիո Բալոտելի («Միլան»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Ալբերտո Ջիլարդինո («Ջենոա»), Պաբլո Օսվալդո («Սաութհեմփթոն»): Ջուզեպե Ռոսի («Ֆիորենտինա»), Ալեսիո Չերչի («Տորինո»):

Հիշեցնենք, որ հեկտեմբերի 11-ին իտալացիները Կոպենհագենում կմրցեն դանիացիների հետ, իսկ 4 օր անց Նեապոլում կընդունեն Հայաստանի հավաքականին:

8-րդ տուրից հետո B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։