«Արարատ 73»-ի հաղթանակների 40-ամյակին նվիրված հուշարձան՝ Ագարակ գյուղում (ֆոտո)

17:07   6 հոկտեմբերի, 2013

ԽՍՀՄ առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում լեգենդար «Արարատ-73»-ի  հաղթանակների 40-ամյակին նվիրված տոնակատարությունը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից հետո շարունակվեց Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, որը եռակի տոն էր՝ գյուղի օրը,  միջնակարգ դպրոցի մարզադահլիճի անվանակոչումը օլիմպիական չեմպիոն, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի անունով եւ դպրոցի մոտ տեղադրված «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանի բացումը:

Լեգենդար ֆուտբոլիստներին դիմավորեցին համերգային ծրագրով՝ երգում էին Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռազմիկ Ամյանը, Մրոն, Սյուզան Մարգարյանը:

Տոնախմբությանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով ողջունի խոսք ասաց  եւ պատմեց իր հիշողությունները:

Միջոցառման  հովանավոր, հայ բարերար Հրաչյա Պողոսյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից պարգեւատրվեց նախարարության հուշամեդալով:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո`NEWS.am Sport)





© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.