22:50 4 հոկտեմբերի, 2013Հոկտեմբերի 8-ից 10-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 8-րդ միջազգային հուշամրցաշարը և Գավաթի խաղարկությունը:
Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցում ՖԻԼԱ-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) օրացույցում ընդգրկված մրցաշարին կմասնակցեն 1997-1999 թվականներին ծնված 200-220 ըմբիշներ՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից եւ Իրանից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.