Վլադիմիր Կլիչկոն 7,2 կգ ծանր է Ալեքսանդր Պովետկինից

18:12   4 հոկտեմբերի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի ուկրաինացի սուպերչեմպիոն Վլադիմիր Կլիչկոն 7,2 կգ ծանր է ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինից, որի հետ կմենամարտի հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում:

Կլիչկոյի քաշը 109,6 կգ է, Պովետկինի քաշը՝ 102,4 կգ: Ռուսաստանի մայրաքաղաքի «Ատրիում» առեւտրի կենտրոնում կայացած կշռման արարողությանը ներկա են եղել անցյալի հռչակավոր բռնցքամարտիկներ Ջորջ Ֆորմանն ու Զաբ Ջուդան եւ բրիտանացի գործող բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան:

Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, գործարար եւ մենամարտի կազմակերպիչ Անդրեյ Ռյաբինսկին հայտնել է, որ մենամարտի կազմակերպման վրա արդեն ծախսվել է 25 միլիոն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վլադիմիր Կլիչկոն աշխարհի չեմպիոն է WBA WBO, IBF, IBO վարկածներով: Պովետկինը WBA վարկածով կանոնավոր չեմպիոն է: Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում տարել է 60 հաղթանակ, կրել է 3 պարտություն, Պովետկինն ունի 26 հաղթանակ եւ ոչ մի պարտություն չի կրել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.