16:34 3 հոկտեմբերի, 2013Հոկտեմբերի 14-ին Ալամթիում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Արման Հովիկյանը (75 կգ):
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի և թիմի բժիշկ Համլետ Բեգոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնել է Բիշկեք՝ Ղրղըզստանմի, Լիտվայի և Գերմանիայի թիմերի հետ ութօրյա հավաքի, որից հետո կմեկնեն Ալմաթի, հայտնում է ՀԱՕԿ կայքը։
Աշխարհի առաջնությունում սպասվում է ռեկորդային թվով` 116 երկրների 576 բռնցքամարտիկների մասնակցություն: Ստուգատեսը կանցկացվի նոր մրցակարգով. մարզիկները ռինգ կմտնեն առանց դիմակի, իսկ մրցավարները կաշխատեն միավորների նոր հաշվարկով: Հաղթողին կտրվի 10, իսկ պարտվողին` 9, 8 կամ 7 միավոր:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը և առաջին փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը կմասնակցեն հոկտեմբերի 12-ին մեկնարկելիք Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական համաժողովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.