Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

15:14   3 հոկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների հետ խաղերին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին սեփական խաղադաշտում կհյուրընկալի Բուլղարիայի թիմին, իսկ հոկտեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի իտալացիների հետ։ 

Հայաստանի հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան)։

Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ», Հայաստան), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Հրայր Մկոյան («Գանձասար», Հայաստան), Արթուր Ավագյան ( «Գանձասար», Հայաստան), Վարազդատ Հարոյան («Փյունիկ», Հայաստան), Վալերի Ալեքսանյան («Ռահ Ահան», Իրան)։

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Մանոյան ( «Փյունիկ», Հայաստան), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Ղազախստան), Մարկոս Պիզելի («Կրասնոդար», Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Մասիս Ոսկանյան («Ռոսելար», Բելգիա), Էդգար Մալաքյան («Բանանց», Հայաստան), Արտակ Դաշյան («Գանձասար», Հայաստան)։

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Ուրալ», Ռուսաստան)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.