«Օրանժ ֆիթնես» ակումբը 5 տարեկան է (ֆոտո)

10:36   1 հոկտեմբերի, 2013

Ֆիթնեսի բնագավառում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում: Այդ գործում իր մեծ դերն է ունեցել «Օրանժ ֆիթնես» ակումբը, որը հիմնադրվելէ 5 տարի առաջ, եւ որին հաջողվել է նպաստել ֆիթնեսի ակումբային գաղափարի ստեղծմանն ու ամրապնդմանը:

Հանդիսանալով պրեմիում կարգի ֆիթնես ակումբ` «Օրանժ ֆիթնեսն» իր խստապահանջ հաճախորդներին առաջարկում է մարզվելու եւ ակտիվ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները. Բարձրակարգ մարզասարքերով հագեցած մարզասրահ, 25մ երկարությամբ եւ օզոնային ֆիլտրացիայի համակարգով փակ լողավազան, շոգեբաղնիքներ, ինչպես նաեւ բացօթյա լողավազան:

Դառնալով ակումբի անդամ` «Օրանժ ֆիթնեսի» հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվել բազմաթիվ խմբակային պարապմունքներից. յոգա, աերոբիկա, հեծանիվ, պիլատես, պարեր, ջրային աէրոբիկայի տեսակներ եւ այլն: Ակումբն ունի նաեւ ունիվերսալ խաղադաշտ, որը նախատեսված է բասկետբոլի, վոլեյբոլի եւ ֆուտբոլի համար:

 «Օրանժ ֆիթնես» համալիրի տնօրեն Կարինե Փամբուկյանի խոսքով ակումբին հաջողվել է այս 5 տարիների ընթացքում ձեռք բերել առողջ ապրելակերպը գնահատողների լիարժեք վստահությունը:

«Արդեն 5 տարի է, ինչ մենք առաջարկում ենք բարձրակարգ ֆիթնեսի ծառայություններ եւ ուրախ ենք, որ այսօր ֆիթնեսը դարձել է ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի մասը:

Իհարկե, շատ մարդկանց համար դժվար է սկսել մարզվել, բայց մեր ակումբի անդամները նրանք են, ովքեր փորձել են եւ այժմ գիտեն, թե ինչ դեր ունի «Օրանժ ֆիթնես»-ն իրենց կյանքում, գիտեն լավ ինքնազգացողության, լավ կազմվածքի եւ լավ տրամադրության գինը:

«Օրանժ ֆիթնես»-ն ապրելակերպ է, հաջողակ լինելու բանաձեւ:

Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք մեր աշխատանքով փոխել մարդկանց կյանքը դեպի լավը»,- ասաց Կարինե Փամբուկյանը՝ ակումբի 5-ամյակի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.