19:22 28 սեպտեմբերի, 2013Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը:
Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը խփեցին 2-ական գնդակ, իսկ 44-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի հյուրերի պաշտպան Դիանյե Ֆալուն։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, իսկ 61-րդ րոպեին խաղադաշատում իր տեղը զիջեց լեհ Յակուբ Բլաշչիկովսկուն։
Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Միակ գոլի հեղինակը դարձավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։
7-րդ տուրից հետո «Բորուսիան» եւ «Բավարիան» 19-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բորուսիա» - «Ֆրայբուրգ»՝ 5։0
Մարկո Ռոյս, 35, 45 (11 մ), Ռոբերտ Լեւանդովսկի, 58, 70, Յակուբ Բլաշչիկովսկի, 79
Հեռացում՝ Դիանյե Ֆալու, 44 («Ֆրայբուրգ»)
Բայեր» - «Հանովեր»՝ 2։0
Սիմոն Ռոլֆես, 23, Սիդնեյ Սեմ, 37
«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 1։0
Թոմաս Մյուլեր, 63
«Հոֆֆենհայմ» - «Շալկե»՝ 3։3
Անտոնի Մոդեստ, 17, Ռոբերտո Ֆիրմինո, 48 (11 մ), Դավիդ Աբրահամ, 61 - Կեւին-Պրինց Բոատենգ, 3, Ժոել Մատիպ, 14, Մարկո Հեգեր, 40
«Հերտա» - «Մայնց»՝ 3։1
Սամի Ալագուի, 48, 73, Անիս Բեն Խատիրա - Նիկոլայ Մյուլեր, 8
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.