10:56 27 սեպտեմբերի, 2013Ներողություն եմ խնդրում մրցավարից, քանի որ պետք չէր այդպես արձագանքել, հայտարարել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին։ 23-ամյա հարձակվողը ներողություն է խնդրել Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպման գլխավոր մրցավարին սպառնալու համար։
«Հասկանում եմ, որ հարկավոր է հանգիստ մնալ այդպիսի իրավիճակներում։ Սակայն «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ կրկնվում էր նախկին պատմությունը. իմ հանդեպ կատարած խախտումները չէին արձանագրվում, իսկ երբ ես էի ինչ-որ բան անում, մրցավարը միանգամից տուգանային հարված էր նշանակում։ Ցանկանում եմ, որ մյուսները նույնպես պատժվեն, քանի որ ակնհայտորեն խախտում են կանոնները»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Միլան» - «Նապոլի» հանդիպումից հետո իտալացի հարձակվողը սպառնացել էր սպանել մրցավարին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.