ՄԿ-ի ղեկավարը հաստատել է «Էլչե» - «Ռեալ» հանդիպման մրցավարի սխալը

10:12   27 սեպտեմբերի, 2013

Չեմ կարծում, որ նա ճիշտ որոշում է կայացրել։ Երբեմն մրցավարները ճիշտ որոշումներ են կայացնում, երբեմն՝ ոչ, հայտարարել է Իսպանիայի առաջնության մրցավարական կոմիտեի (ՄԿ) ղեկավար Սանչես Արմինիոն՝ խոսելով Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Էլչե» - «Ռեալ» հանդիպման մրցավարի կայացրած որոշման մասին։

«Ավելի լավ է այդ մասին հարցնել մրցավարին։ Չգիտեմ, թե ինչպես էր նա իրեն զգում հանդիպման ժամանակ։ Հնարավոր է, որ նա ընտանեկան խնդիրներ ունի, եւ չի կարողացել ճիշտ տրամադրվել հանդիպմանը»,- Արմինիոյի խոսքը մեջբերում է ABC-ն։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել էր 2։1 հաշվով։ Հանդիպման գլխավոր մրցավար Մունիզ Ֆերնանդեսը խաղի ավելացված 4-րդ րոպեին կասկածելի 11 մետրանոց է նշանակել, որն անվրեպ իրացրել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ իր թիմին հաղթանակ պարգեւելով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։