Վրացական «Լիգամուսը»՝ Գյումրիում անցկացված ջրագնդակի մրցաշարի հաղթող

17:16   26 սեպտեմբերի, 2013

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ Գյումրիում անցկացվել է ջրագնդակի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցել են Թբիլիսիի «Լիգամուս» Երեւանի «Վիկտորիա», «Սպիտակ», «Արմադա» ու  Գյումրիի եւ Վանաձորի համանուն թիմերը: 

Հինգ խաղերում նույնքան հաղթանակ է տարել «Լիգամուսը», որը դարձել է մրցաշարի հաղթող։ «Վիկտորիան» գրավել է երկրորդ տեղը, «Սպիտակը» եզրափակել է լավագույն եռյակը։ 

Մրցաշարը կազմակերպել էր Ջրագնդակի հայկական դաշնությունը: Նախագահ Կարեն Գյունաշյանը նշել է, որ Գյումրի եւ Վանաձոր քաղաքները երբեւիցե չեն ունեցել ջրագնդակի թիմեր: 

Մրցումներին ներկա են եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանի ղեկավարած քաղսպորտկոմիտեի աշխատակազմը, Վանաձորի, ՀԱՕԿ–ի ներկայացուցիչները եւ ջրային ձեւերի միջազգային ֆեդերացիայի անդամ Յուրի Դրոզինը, ով Վանաձորում տեղացի մարզիչների հետ անցկացրել է տեսագործնական մարզում, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։