Անչելոտի. Պիկեն ավելի լավ է մտածի ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե խոսելու մասին

10:13   26 սեպտեմբերի, 2013

Ինձ համար բարդ է գնահատել մրցավարի որոշումը, քանի որ պահեստայինների նստարանից տեսադաշտն այնքան էլ լավը չէ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Էլչեի» հետ հանդիպման, ինչպես նաեւ կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի կատարած հայտարարության մասին։

«Պեպեին հարցրեցի 11 մետրանոցի մասին եւ նա ասաց, որ մրցավարը ճիշտ որոշում է կայացրել։ 

Պիկեն ավելի լավ է մտածի ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե խոսելու մասին։ Առաջինը նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում։ Այսպիսի խաղով չենք կարողանա հաղթել դերբիում։ Հարկավոր է բարելավել մեր խաղը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել է 2։1 հաշվով։ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալին» հաղթանակ է պարգեւել հանդիպման 96-րդ րոպեին։ Հանդիպման մրցավարն ի սկզբանե ավելացրել էր ընդամենը երեք րոպե։ Դրանից հետո Պիկեն Twitter-ի իր էջում գրել էր, որ կատակերգություն է դիտել Իսպանիայի առաջնությունում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։