«Ռեալը» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Էլչեում

01:52   26 սեպտեմբերի, 2013

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Պրիմերայի նորեկ «Էլչեի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդցիները հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 90-րդ րոպեն, սակայն ավելացված ժամանակում գանացի հարձակվող Ռիչմոնդ Բոակյեն խփեց «Էլչեի» պատասխան գնդակը: Թվում էր, թե «Ռեալը» միավորներ կկորցնի, բայց խաղի ավարտից վայրկաններ առաջ դաշտի տերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ռոնալդուն՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկնելով 6-րդ անգամ:

Կարլո Անչելոտիի թիմը 16 միավորով երրորդն է, իսկ առաջատարներ կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն» 6-րդ տուրից հետո ունեն 100 տոկասանոց արդյունք՝ 18-ական միավոր:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր 

«Էլչե» - «Ռեալ»՝ 1:2

Ռիչմոնդ Բոակյե, 90+2 – Կրիշտիանու Ռոնալդու, 51, 90+5

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։