Sports.ru. Արաս Օզբիլիսը՝ դերբիներում գոլ խփելու մասնագետ

13:40   25 սեպտեմբերի, 2013

Ռուսական Sports.ru կայքը, անդրադառնալով «Սպարտակ» - «Կրասնոդար» Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի խաղին, չի մոռացել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Արաս Օզբիլիսին:

«Դերբիում տարած տպավորիչ հաղթանակից հետո «Սպարտակը» կընդունի «Կրասնոդարին», որը դեռ չի պարտվել Օլեգ Կոնանովի գլխավորությամբ՝ հայտնվելով 5-րդ տեղում: Երկու թիմերն էլ ունեն բարձրակարգ կատարողներ: Դեմառդեմ կհանդիպեն նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներ Յուրա Մովսիսյանն ու Վանդերսոնը, Պավել Մամաեւը կփրձի վրեժ լուծել բանակայինների պարտության համար, իսկ Ժոազինյոն «Կրասնոդարի» ձախ եզրում կփորձի անհանգստացնել հիանալի մարզավիճակում գտնվող Սերգեյ Պարշավլյուկին: Այս անգամ Եվգենի Մակեեւի վրա մեծ ճնշում կգործադրի Վանդերսոնը, իսկ դերբիներում գոլ խփելու մասնագետ Արաս Օզբիլիսը եւս մեկ անգամ կփորձի ուրախացնել ինչպես «Սպարտակի», այնպես էլ «Կուբանի» երկրպագուներին»,- գրում է կայքը:

«Սպարտակ» - «Կրասնոդար» խաղը կկայանա սեպտեմբերի 25-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:15-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։