Անգլիական Լիգայի գավաթ. «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը» խնդիրներ չունեցան

00:40   25 սեպտեմբերի, 2013

Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

1/16 եզրափակիչում «Չելսին» մրցակցի խաղադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սուինդոն Թաունի» դարպասը, «Մանչսթեր Սիթին» տանը 5:0 հաշվով հաղթեց «Ուիգանին», իսկ «Տոտենհեմը» Բիրմինգհեմում պարտության մատնեց «Աստոն Վիլային»՝ 4:0: «Մանչեսթեր Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Ստեւան Յովետիչը:

Անգլիայի Լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Սուինդոն Թաուն» - «Չելսի»՝ 0:2

Ֆերնանդո Տորես, 29, Ռամիրես, 35

«Մանչեսթեր Սիթի» - «Ուիգան»՝ 5:0

Էդին Ջեկո, 33, Ստեւան Յովետիչ, 60, 83, Յայա Տուրե, 76, Խեսուս Նավաս, 86

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 0:4

Ջերմեյն Դեֆո, 45, 90, Պաուլինյո, 49, Նասել Չադլի, 86

«Սաութհեմփթոն» - «Բրիստոլ Սիթի»՝ 2:0

Գաստոն Ռամիրես, 15, Յոս Հոյվելդ, 83

«Հալ Սիթի» - «Հադերսֆիլդ»՝ 1:0

Նիկ Պրոշվից, 59

«Սանդերլենդ» - «Պիտսբորո»՝ 2:0

Էմանուելե Ջակերինի, 33, Վալենտին Ռոբերժ, 74

«Վեստ Հեմ» - «Կարդիֆ»՝ 3:2

Ռեւել Մորիսոն, 2, Մեթյու Ջերվիս, 8, Ռիկարդո Վազ Տե, 88 – Կրեյգ Նուն, 45, Պիտեր Օդեմվինգե, 76

«Ֆուլհեմ» - «Էվերտոն»՝ 2:1

Դիմիտար Բերբատով, 54, Դարեն Բենտ, 68 – Ստիվեն Նեյսմիթ, 12



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։