15:36 24 սեպտեմբերի, 2013Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության 10-րդ տուրի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի եւ Մախաչկալայի «Անժիի» հետ հանդիպման ժամանակ մոսկովյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 19-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի 59-րդ եւ 63-րդ րոպեներին։ Հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով` 3-1:
«Անժիի» կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել Յուրի Ուդումյանը, ով գարնանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական։
Ռուսաստանի երիտասարդական առաջնություն, 10-րդ տուր
ԲԿՄԱ - «Անժի»՝ 3։1
Արմեն Համբարձումյան, 59 (11 մ), 63, Դենիս Մասյուտին, 67 - Շամիլ Հասանով, 74
Հեռացում՝ Ջենեթով, 56 («Անժի»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.