12:16 24 սեպտեմբերի, 2013Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենյա Դոլուխանովան Դնեպրոպետրովսկում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ նվաճել երկրորդ մրցանակը: 7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել միջազգային վարպետ ռուսաստանցի Մարիա Ֆոմինիխը։
Հայաստանի 26 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 պատանիների եւ աղջիկների առաջնություններին: Սկզբում կընթանան կայծակնային եւ արագ խաղի մրցաշարերը, իսկ հետո կանցկացվի դասական շախմատի առաջնությունը, հաղորդում է Armchess-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.