Բայենա. Մեսին խուսափեց ձեռքսեղմումից, ոչ թե ես

11:49   24 սեպտեմբերի, 2013

Ցանկանում եմ բացատրել արարքիս պատճառները, քանի որ ինձ մեղադրում են Մեսիի հետ ձեռքսեղմումից խուսափելու մեջ, հայտարարել է «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Ռաուլ Բայենան, ով Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ չի սեղմել կատալոնական ակումբի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ձեռքը։

«Նրանք խաղում էին արտագնա խաղում եւ անցնում էին մեր կողքով՝ ողջունելով մեզ։ Դուք կարող եք հստակ տեսնել, որ ցանկանում էի սեղմել նրա ձեռքը, սակայն տեսնելով, թե ինչպես նա անցավ իմ կողքով ձեռքս իջեցրեցի։

Չգիտեմ, հնարավոր է՝ նա չի նկատել, սակայն ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում»,- Բայենայի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Բայենան բազմից հայտնել է, որ Մեսի - Ռոնալդու դիմակայությունում նախապատվությունը տալիս է «Ռեալի» պորտուգալացի հարձակվողին։ Հանդիպմումն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով՝ 4:0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։