Արթուր Աբրահամ. WBO-ի որոշումը սպասելի էր

14:57   19 ապրիլի, 2012

Ինձ աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ նշանակելու մասին Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) որոշումը սպասելի էր, NEWS.am Sport-ի թղթակցին տված մեկնաբանությունում նշեց Արթուր Աբրահամը։
 
«Սպասում էի այդ որոշմանը։ Վիլշեւսկուն հաղթելուց հետո պարզ էր, որ պետք է դառնամ աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ։ Իմ նպատակն է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ միջին քաշային կարգում։ Ընդամենը 15 օրից կսկսեմ մարզումներս եւ կանեմ հնարավոր ամեն ինչ հաջողության հասնելու համար»,- նշեց Աբրահամը։

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) պաշտոնապես հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը համարվում է երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ:

WBO վարկածով գործող չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին պետք է մենամարտ անցկացներ Ջորջ Գրուվզի հետ, սակայն բրիտանացին մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Գրուվզը հրաժարվել է մենամարտից:

WBO-ն Ռոբերտ Շտիգլիցին հնարավորություն է տվել այլ մրցակցի հետ մենամարտ անցկացնել: Այդ մենամարտի հաղթողը 90 օրվա ընթացքում պետք է ուժերը չափի Արթուր Աբրահամի հետ, հաղորդում է Boxingscene-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։