Իտալացի լրագրող. Հիանում եմ Հենրիխ Մխիթարյանի խաղով

16:16   18 սեպտեմբերի, 2013

«Բորուսիայի» կազմում կարելի է առաձնացնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է canalenapoli.it-ը՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իտալական «Նապոլիի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ հանդիպմանը՝ գերմանական ակումբի կազմում առանձնացնելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխը տեղափոխվեց «Բորուսիա» Դոնեցկի «Շախտյորում» անցկացրած հոյակապ մրցաշրջանից հետո եւ մյուս նորեկի՝ Պիեր-Էմերիկի Օմեյանգի հետ համարվում է գերմանական ակումբի ամենավտանգավոր ֆուտբոլիստը: Երկու ֆուտբոլիստները հիանալի հարմարվել են «Բորուսիայի» խաղային սխեմային»,- հաղորդում է իտալական կայքը:

«Բորուսիան» հրաշալի ֆուտբոլ է խաղում: Գերմանական ակումբի մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների մեջ պետք է առանձնացնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ես իսկապես հիանում եմ նրանով: Միեւնույն ժամանակ «Բորուսիան» խնդիրներ ունի պաշտպանությունում, որոնցից կարող են հմտորեն օգտվել Խոսե Կալյեխոնը եւ Մարեկ Գաշմիկը», - հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Վիլիոտիի խոսքը մեջբերում է tuttonapoli.net-ը:

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։