11:23 12 սեպտեմբերի, 2013Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ամենամյա հավաքի ժամանակ կհայտարարի պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի մրցակցի անունը, հաղորդում է World Boxing News-ը։
Կլիչկոն պետք է պաշտպաներ տիտղոսը կանադացի Բերմեյն Ստիվերնի հետ մենամարտում, սակայն ուկրաինացին ցանկանում է կարիերան ավարտել Դեւիդ Հեյի հետ մենամարտով։
Կլիչկոյի հետ մենամարտելու իրավունք ստանալու համար Հեյը դեռ պետք է հաղթի Թայսոն Ֆյուրիին։
WBC-ի ամենամյա հավաքը տեղի կունենա նոյեմբերի 3-ից 9-ը Թաիլանդում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.