18:22 11 սեպտեմբերի, 2013Կազմալուծված «Երեւան Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը 2014-ին կվերակազմավորվի։
2004-ին ակումբը հիմնադրած ավստրալահայ Տիգրան Հովիվյանը դիմել է թիմի երկրպագուներին ու հայտնի հայերին՝ կոչ անելով միջոցներ ներդնել ակումբը զարգացնելու համար։
Հովիվյանը պլանավորում է գումար հավաքել Indiegogo.com հայտնի պորտալի միջոցով։ Ակումբի մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Երեւան Յունայթեդին» համաձայնվել են օգնել պրոֆեսիանալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն ու երաժիշտ Արթուր Իսպիրյանը։ Ակումբը մտադիր է համալրվել երիտասարդ հայ ֆուտբոլիստներով՝ տարբեր մարզերից։
Հիշեցնենք, որ «Երեւան Յունայթեդը» նախկինում եւս վերակազմավորվել էր, սակայն ավելի ուշ կազմալուծվեց երկրորդ անգամ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.