Ռայկոնենը պայմանագիր կնքեց «Ֆերարիի» հետ

18:14   11 սեպտեմբերի, 2013

Ֆորմուլա-1-ի «Լոթուս» թիմի ֆին ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը կարիերան կշարունակի «Ֆերարիում»։

33-ամյա ավտոարշավորդի պայմանագիրը «Ֆերարիի» հետ նախատեսված է 2 տարով, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։

Ռայկոնենը «Ֆերարիում» հանդես է եկել նաեւ 2007-2009-ը՝ առաջին մրցաշրջանում դառնալով Ֆորմուլա-1-ի չեմպիոն։ «Ֆերարիում» նա կփոխարինի բրազիլացի Ֆելիպե Մասային, ով 8 տարի է անցկացրել իտալական թիմում։ «Լոթուսում» Ռայկոնենին կփոխարինի «Զաուբերում» հանդես եկող Նիկո Հյուլկենբերգը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.