Հայաստանը նվաճեց ինը մեդալ

21:48   8 սեպտեմբերի, 2013

Կլայպեդայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է երկամարտի ոսկե մեդալը՝ առաջին լինելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Առաջին վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը ցույց է տվել 167 կգ, երկրորդ վարժությունում՝ 200 կգ արդյունք:

62 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է երկու մեդալ: Էդմոն Բաղդասարյանը գրավել է երկրորդ տեղը՝ 245 կգ (115+130), Հենրիկ Խաչատրյանը եզրափակել է եռյակը՝ 242 կգ (110+132):

69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը դարձել է երկամարտի արծաթե մեդալակիր: Նրա արդյունքն է 285 կգ (130+155)

77 կգ քաշային Մանուկ Մկրտչյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ՝ 285 կգ (123+162)

Աղջիկների 69 կգ քաշային կարգում Տաթեւ Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 170 կգ (77+93):

Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում, 85 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Սարգիս Կիրակոսյանը՝ 249 կգ (109+140): Երկրորդ տեղը գրավել է Արսեն Մարտիրոսյանը՝ 242 կգ (108+134):

Աղջիկների 63 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 177 կգ (77+100) նվաճել է արծաթե մեդալ:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։