Օլիմպիադա-2020. Մադրիդի, Տոկիոյի եւ Ստամբուլի շնորհանդեսը

22:35   7 սեպտեմբերի, 2013

Բուենոս Այրեսում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանի առաջին օրն ավարտվեց 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնող երեք քաղաքների նախագծերի շնորհանդեսը: Իսպանիան, Ճապոնիան եւ Թուրքիան կառավարության ղեկավարի մակարդակով ներկայացրին համապատասխանաբար Մադրիդի, Տոկիոյի եւ Ստամբուլի հայտերը:

Ստամբուլի շնորհանդեսին մասնակցում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Տոկիոյի շնորհանդեսին՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն, Մադրիդի շնորհանդեսին՝ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն եւ վարչապետ Ռախոյը:

Ստամբուլը 5-րդ անգամ է փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում է երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Այս քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964-ին:

2020թ. օլիմպիական մայրաքաղաքը հայտնի կդառնա Երեւանի ժամանակով կեսգիշերին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.