Ռոման Բերեզովսկին բաց կթողնի առնվազն երեք շաբաթ

16:28   7 սեպտեմբերի, 2013

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բորեզովսկին չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առնվազն երեք շաբաթ, հաղորդում է Sport-express-ը: Չեխիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում Բերեզովսկին վնասվածք ստացավ 69-րդ րոպեին եւ լքեց խաղադաշտը: Վնասվել է ձախ ծնկի ներքին կողային կապանը:

Ռոման Բերեզովսկին չի կարողանա մասնակցել սեպտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք Դանիայի դեմ աշխարհի առաջնության պատասխան հանդիպմանը եւ «Դինամոյի» սեպտեմբերյան հանդիպումներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.