ԲՖՖ նախագահ. Հայաստանում կտեսնենք իսկական տղամարդկանց ճակատամարտ

13:50   7 սեպտեմբերի, 2013

Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը վստահ է, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում բուլղարացիների համար վճռական հանդիպումը տեղի կունենա Երեւանում:

«Հայաստանում մենք կտեսնենք իսկական տղամարդկանց ճակատամարտ: Բայց եթե մենք Երեւանում խաղանք այնպես, ինչպես խաղացինք Իտալիայի դեմ, ապա խնդիր չենք ունենա: Ես հպարտանում եմ այս թիմով: Ամեն դեպքում, մեր նպատակը Եվրո-2016-ն է»,- Բորիսլավ Միխայլովի խոսքը մեջբերում է focus-fen.net-ը:

Բուլղարիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին 0:1 հաշվով պարտվել է Իտալիայի հավաքականին, որը դարպասապահ Բուֆոնի գերազանց խաղի շնորհիվ է կարողացել պահել հաղթական հաշիվը:

Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: 

Հիշեցնենք, որ Սոֆիայում Բուլղարիայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.