12:14 7 սեպտեմբերի, 2013Շատ լավ է, որ մենք դիմացանք եւ արդյունքում հաղթեցինք։ Բուլղարիայի հավաքականը խաղի ավարտին անընդհատ գրոհում էր, եւ պարզ էր, որ մենք պետք է դիմանանք, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում բուլղարացիների նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ 1։0։ Իտալացի մասնագետը կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գերազանց խաղի շնորհիվ իրենց հաջողվեց հաղթել։
«Բուֆոնը փրկեզ մեց՝ փայլուն խաղ ցուցադրելով։ Լավագույն մարզավիճակում չենք, եւ դա բարդացնում է մեր գործը։ Ցավալի է, որ այսօր ստիպված էինք փոխարինումներ կատարել վնասվածքների պատճառով։ Կփորձենք Չեխիայի հետ հանդիպմանը լինել լավագույն մարզավիճակում»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սեպտեմբերի 10-ին Իտալիայի հավաքականը Թուրինում կընդունի Չեխիայի թիմին։
Հիշեցնենք, որ բուլղարացիների հետ խաղի վերջին րոպեին 35-ամյա դարպասապահի անհավանական սեյվի շնորհիվ իտալացիները երեք միավոր վաստակեցին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.