Ջիլարդինոյի գոլը հաղթանակ բերեց Իտալիային

00:38   7 սեպտեմբերի, 2013

Ալբերտո Ջիլարդինոյի միակ գոլի շնորհիվ Իտալիայի հավաքականը սեփական խաղադաշտում առավելության հասավ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ եւ գործնականում ապահովեց 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Պրանդելիի թիմը վաստակել է 17 միավոր եւ գլխավորում է B խումբը: Բուլղարիան 10 միավորով երկրորդ տեղում է: 9-ական միավոր ունեն Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները: Թիմերին մնացել է անցկացնել երեքական հանդիպում:

Աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար

B խումբ

Իտալիա - Բուլղարիա՝ 1:0

Ալբերտո Ջիլարդինո, 38



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.