Կարեն Գյունաշյան. Բաթումիում մեր արդյունքը գնահատում եմ միջինից բարձր

17:34   6 սեպտեմբերի, 2013

Եթե հաշվի առնենք, այն փաստը, որ մեր մրցակիցները մարզվում են շաբաթական մոտավորապես 30-40  ժամ, իսկ հայ ջրագնդորդները ընդամենը՝ 4 ժամ, ապա մեր ցուցադրած արդյունքը գնահատում եմ միջինից բաձր: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը:

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ջրագնդակի պատանեկան միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Թուրքիայի 8 թիմեր: Հայաստանը ներկայացել է մեկ թիմով: Հայ պատանիները զբաղեցրել են 5-րդ տեղը:

Հայաստանի թիմի դարպասապահ Հայկ Մելքոնյանը ճանաչվել է լավագույն խաղացող, իսկ մրցավար՝ Տիգրան Սիմոնյանը, ով ջրագնդակի աղջիկների Հոնկոնգի հավաքականի գլխավոր մարզիչն է, ճանաչվել է լավագույն մրցավար:

«Գոհ եմ մեր տղաներից: Աստիճանաբար ամեն ինչ դեպի լավն է գնում: Շուտով եւս մեկ մրցաշար կունենանք, այս անգամ Գյումրիում: Հիմա դեռ ստույգ ժամկետներ ասել չեմ կարող»,-հայտնեց Կարեն Գյունաշյանը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։