Հայաստանի մեծաթիվ մարզական պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

14:52   5 սեպտեմբերի, 2013

Հայաստանի  մարզական մեծաթիվ  պատվիրակությունը սպորտի նախարար Յուրի Վարդանյանի գլխավորությամբ մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիցայում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին, հայտնում է Սպորտի նախարարության լրատվական ծառայությունը:

Հայաստանի մարզիկները երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին:

Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես կգան 5 մարզաձեւերում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս , աթլետիկա, ձյուդո եւ ազատ ոճի ըմբշամարտ:

 Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ըմբիշներ Օհան Գիքինյանը (55 կգ), Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը  (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը  (120 կգ ) եւ 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը,  Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը:

Ձյուդոյում Հայաստան կներկայացնեն Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):

Աթլետիկա մարզաձեւում կներկայանան  հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը, Արսեն Սարգսյանը, Լեւոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Սաթենիկ Հովհաննիսյանը, Ամալյա Շառոյանը (400 մ արգելավազք):

Սեղանի թենիս մարզաձեւում հանդես կգան  Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը   (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):

Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):

Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում եւ այն ժամանակ  Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր:

Հայաստանի առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե եւ բրոնզե երեք մեդալներով ու անվանական մրցանակների նվաճումով, ինչպես նաեւ լավագույն մասնակցության համար կազմկոմիտեի հատուկ մրցանակով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։