Դարչինյանի մենեջեր. Վիկը պատրաստվում է «պոկել Դոների գլուխը»

15:20   31 օգոստոսի, 2013

Վիկ Դարչինյանի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան վստահ է, որ իր բռնցքամարտիկը կարող հաղթանակ տանել Նոնիտո Դոների նկատմամբ։ Ֆիլիպինցի բռնցքամարտիկը համաձայնել է ռեւանշ մենամարտ անցկացնել է Վիկ Դարչինյանի հետ նոյեմբերի 9-ին Տեխասում։

«Վիկը տարիներ շարունակ ցանկանում էր անցկացնել այս մենամարտը։ Սա նրա առաջին մենամարտն է կիսաթեթեւ քաշային կարգում, սակայն Դոները եւս առաջին անգամ է մենամարտելու այս քաշային կարգում։ Դոները ծանր պարտություն կրեց Ռիգոնդոյից։ Սա նրա կարիերայում առաջին պարտությունն է։ Եվ բռնցքամարտիկներն այդպիսի պարտություններից հետո ցանկանում են վերադարձնել վստահությունը հեշտ մենամարտում։ Սակայն Վիկն այն բռնցքամարտիկը չէ, որի հետ մենամարտում կարելի է վերադարձնել վստահությունը։ Վիկը պատրաստվում է «պոկել նրա գլուխը»։ Վիկը գիտի, որը այդ մենամարտից է կախված հետագայում աշխարհի չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու հարցը։ Դոների նկատմամբ հաղթանակը հնարավորություն կտա նրան անցկացնել չեմպիոնական մենամարտ։ Երու բռնցքամարտիկների համար էլ շատ կարեւոր մենամարտ է»,- Էսպինոզայի խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը։

Հիշեցնենք, որ երկու բռնցքամարտիկները մենամարտել են 2007-ին, եւ այն ժամանակ տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Դոները։ Հետագայում նա բազմիցս հրաժարվել է ընդունել Դարչինյանի մարտահրավերները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.