13:25 31 օգոստոսի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոները համաձայնել է ռեւանշ մենամարտ անցկացնել Վախթանգ Դարչինյանի հետ, հաղորդում է boxingscene-ը։ Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։ 30-ամյա Դոները կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյի հետ մենամարտում չեմպիոնական գոտին տանուլ տալուց հետո առաջին անգամ դուրս կգա ռինգ։
Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ նախքան այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 37-ամյա Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել Դոներին, սակայն նա տարբեր պատճառաբանումներով հրաժարվում էր։
Մենամարտը կնախորդի 69,85 կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար Վանես Մարտիրոսյանի եւ Դեմետրիուս Անդրադեի դիմակայությանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.