09:35 29 օգոստոսի, 2013Օլիմպիական խաղերի վեցակի, աշխարհի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը մտադիր է 2016թ. Օլիմպիական խաղերում պաշտպանել տիտղոսները եւ դառնալ պատմության մեջ առաջին աթլետը, որը երեք Օլիմպիական խաղեր անընդմեջ կհռչակվի չեմպիոն 100, 200 մետր վազքերում եւ 4 անգամ 100 մետր փոխանցումավազքում։ Այդ մասին Բոլթը հայտարարել է Ցյուրիխում, որտեղ օգոստոսի 29-ին կմասնակցի «Ադամանդե լիգայի» 100 մետր վազքին, հաղորդում է itar-tass-ը։
«Ինձ համար գլխավորը Ռիոում կլինի իմ տիտղոսները պաշտպանելը։ Դա կլինի առաջին անգամ պատմության մեջ։ Ես մտադիր չեմ մասնակցել չորրորդ մրցաձեւի։ Դա վերջնական որոշում է»,- ասել է Բոլթը։
Աթլետիկայում օլիմպիական մեդալների քանակով ռեկորդակիրը ամերիկացի Կարլ Լյուիսն է, որն արագավազքում եւ հեռացատկում նվաճել է 9 ոսկե եւ 1 արծաթե մեդալ։
«Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունից հետո լավ հանգստացել եմ եւ այսօր պատրաստ եմ ցույց տալ բարձր արդյունք։ Ցյուրիխի վազքուղին միշտ արագ է եղել, եւ այստեղ ես վատ արդյունք ցույց չեմ տվել»,- ասել է Բոլթը, որը 100 մետրում կանխատեսել է 9,70 վայրկյան։ 100 մետր վազքի աշխարհի ռեկորդը 9,58 է։ Բոլթն այն սահմանել է 2009 թվականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.