Տրապիզոն. Վլադիմիր Սարուխանյանի երկրորդ հաղթանակը

19:20   17 ապրիլի, 2012

Վլադիմիր Սարուխանյանը երկրորդ հաղթանակը տարավ Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Սարուխանյանը 16։12 (5:3, 6:3, 5:4) հաշվով առավելության հասավ հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցը ապրիլի 18-ին կլինի շոտլանդացի Ջոշ Թեյլորը։

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Սարուխանյանը 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթել էր սերբ Բրանիմիր Ստանկովիչին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.