Տրապիզոն. Թուրքական արգելքն անհաղթահարելի էր Հովհաննես Դանիելյանի համար

18:04   17 ապրիլի, 2012

52 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը չկարողացավ հաղթել է Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մեկնարկային մենամարտում։ 1/8 եզրափակիչում Դանիելյանը 9։23 հաշվով պարտվեց թուրք Սելջուկ Էկերին եւ զրկվեց օլիմպիական ուղեգրի հնարավորությունից։

Ապրիլի 17-ին առաջին մենամարտը կանցկացնի Հայաստանի 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի իտալացի Մանուել Կապային։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Հրայր Մաթեւոսյան 69 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում  16:3 (8:2, 8:1) պարտության մատնեց Մուհնդ Բաքրիին (Իսրայել):
Արա Պուլուզյանը (64 կգ) մեկնարկային մենամարտում 14:5 (3:1, 4:2, 7:2) հաշվով հաղթեց ալբանացի Խուլիո Վրենոզին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Վերջին վարկանիշային մրցաշարը հաղթանակով է սկսել նաեւ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան: 1/16 եզրափակիչի  մենամարտում նա 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին:

81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում 14:16 հաշվով պարտվեց լեհ Մատեուշ Տրիչին եւ դուրս մնաց պայքարին:

56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվեց ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.