10:14 21 օգոստոսի, 2013ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում մի խումբ դեռահասներ սպանել են 22-ամյա ավստրալացի բեյսբոլիստ Քրիստոֆեր Լայնին, հաղորդում է BBC-ն։
Տեղի բնակիչներ Ջեյմս Էդվարդսը (15 տարեկան) եւ Չենսի Լունան (16 տարեկան) նկատել են դեպի տուն վազող Լայնին։ Դեռահասները մեքենա են նստել, հասել ավստրալացուն եւ կրակել մարզիկի մեջքին։
Նրանց ցմահ բանտարկություն է սպառնում։ Հարցաքննության ժամանակ Էդվարդսը եւ Լունան հայտարարել են, որ հանցագործությունը կատարել են ձանձրույթից ազատվելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.