Արթուր Աբրահամ. Շիհեպոն լուրջ մրցակից է

23:50   16 օգոստոսի, 2013

Վիլբեֆորս Շիհեպոյի հեմ մենամարտը հեշտ զբոսանք չի լինի, ասել է Արթուր Աբրահամը, որը օգոստոսի 24-ին մենամարտելու է նամիբիացի բռնցքամարտիկի հետ:

Շիհեպոն այժմ զբաղեցնում է WBO-ի վարկանիշի 8-րդ տեղը: Նրա նկատմամբ հաղթանակն Աբրահամին թույլ կտա հավակնել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտի:

«Երբ բռնցքամարտիկը WBO-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է, ստիպված ես նրան համարել լուրջ մրցակից: Ես չեմ պատրաստվում թերագնահատել նրան: Ես պետք է ցուցադրեմ լավագույն բռնցքամարտս: Սա իմ շանսն է Շտիգլիցի դեմ դարձյալ դուրս գալու համար: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը տանուլ է տվել Ռոբերտ Շտիգլիցին 2013թ. մարտին: Դա բռնցքամարտիկների երկրորդ մենամարտն էր: 2012թ. օգոստոսին հաղթել էր Աբրահամը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.