Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը դարձյալ թիմի հետ է

22:59   16 օգոստոսի, 2013

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է պաշտոնական խաղում նշել նորամուտը, հաղորդում է Goal.com-ը:

«Հենրիխը դարձյալ թիմի հետ է: Մենք թիմի երկու կազմերի մասնակցությամբ անցկացրինք 70 րոպե տեւողությամբ  հանդիպում: Նա լավ տեսք ուներ եւ ավելի վստահ էր զգում իրեն»,- ասել է Կլոպը:

Հուլիսին վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը անցած մեկ ամսում ստիպված էր բաց թողնել երեք պաշտոնական հանդիպում: Այժմ նա «Բորուսիայի» հայտացուցակում է եւ կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի՝ Բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ հանդիպմանը:

Օգոստոսի 18-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19.00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։